Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Վարորդները սպառնում են վերսկսել բողոքի զանգվածային ակցիաները»․ Գագիկ Շամշյան

«Վարորդները սպառնում են վերսկսել բողոքի զանգվածային ակցիաները»․ Գագիկ Շամշյան
108
Այսօր, 16:18

Երևանի Արին Բերդ փողոցում մինչև այժմ ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում․ այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։ Ըստ նրա՝ վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել, երթևեկությունը կաթվածահար արել, որից հետո Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրել էր, թե Երևանի քաղաքապետը խոստացել է, որ օրերի ընթացքում ճանապարհաշինարարները կսկսեն հիմնանորոգման աշխատանքները։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էլ հայտարարել էր, որ կառավարությունը նշված ճանապարհը հիմնովին վերանորոգելու համար հատկացրել է 1 միլիարդ դրամ, սակայն մինչ օրս այն չի բարեկարգվել։

Շամշյանը հարյուրավոր վարորդներից ահազանգեր է ստանում, ովքեր հայտնում են, որ սկսելու են բողոքի զանգվածային ակցիաներ։