Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր դեպքում աշխատանք առաջարկելը նյութապես շահագրգռել չի համարվում». հարց՝ Նիկոլ Փաշինյանին

«Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր դեպքում աշխատանք առաջարկելը նյութապես շահագրգռել չի համարվում». հարց՝ Նիկոլ Փաշինյանին
138
Այսօր, 15:12

«Նաև դուք եք նյութապես շահագրգռելու մասին խոստումներ տալիս ձեր հանդիպումների ժամանակ: Աշտարակում Արմեն անունով մի երիտասարդի ասում էիք, թե 14 հազար դրամով աշխատանքի վերցնեն. ինչպե՞ս է ստացվում, որ ձեր դեպքում օրը 14 հազար դրամով աշխատանք առաջարկելը նյութապես շահագրգռել չէ, բայց երկու գաղափարակից իրար հետ քննարկում են իրենց պատկերացրած ապագան, դա համարվում է նյութապես շահագրգռել»,- ճեպզրույցի ժամանակ հարց է ուղղվել վարչապետ Նիկոլ Փաշինյնին:

Նա պատասխանել է. «Նախ ՀՀ-ում կա ինստիտուտ, որը կոչվում է միասնական սոցիալաական ծառայություն: Դրա գործառույթներից է՝ մարդկանց աշխատաշուկայում տեղավորելը և նաև կյանքի դժվարին իրավիճակում և սոցիալական կարիքներ ունեցող քաղաքացիների խնդիրներին արձագանքելը: Պետական այդ ինստիտուտի գործունեությունը ոչ մեկ չի կասեցրել՝ նպաստներ են բաժանվում, թոշակներ են բաժանվում, այսինքն՝ չենք կարող դա կանգնեցնել»:

«Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր դեպքում աշխատանք առաջարկելը նյութապես շահագրգռել չի համարվում». հարց՝ Նիկոլ Փաշինյանին