Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Դատարանը Սամվել Կարապետյանին չթույլատրեց այցելել հոր գերեզմանին

Դատարանը Սամվել Կարապետյանին չթույլատրեց այցելել հոր գերեզմանին
230
Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ., 16:36

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեկնարկել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստը։

Պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել է թույլատրել Սամվել Կարապետյանին՝ այցելել Տաշիրում գտնվող հոր գերեզմանին, ինչպես նաև եկեղեցի։ Այս մասին հայտնում է «Փաստ»-ը։

Պաշտպանը նաև առաջարկել է, որ դա կարող է իրականացվել պաշտպանի ուղեկցությամբ՝ այդ հարցը բարձրացնելով նաև մարդասիրության համատեքստում, քանի որ մայիսի 7-ին կլրանա Սարգիս Կարապետյանի մահվան մեկ տարին։ Պաշտպանը չի բացառել ոստիկանների ուղեկցությամբ Կարապետյանի տեղափոխման հարցը։

Դատարանը մերժել է միջնորդությունը։