Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը հետընթաց է արձանագրել

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը հետընթաց է արձանագրել՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում:
Նշվում է, որ չնայած Հայաստանի տեղեկատվական դաշտի բազմազանությանը, նրա ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ։ Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, որոնք սնվում են ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի և Եվրոմիության միջև երկրի բարդ դիրքով:
«2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, և անկախ լրատվական կայքերը, ինչպիսիք են CivilNet.am, Hetq.am, Factor.am և Azatutyun.am, հաջողությամբ զարգանում են և կատարում անկախ վերահսկողի (watchdog) կարևոր դեր, որը էական է ժողովրդավարության համար։
Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ենթարկվել ճնշումների՝ իրենց խմբագրական քաղաքականության հարցում», - նշվում է զեկույցի մեջ։

«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
5902:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
11701:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
111Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
76Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
76Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
123Երեկ, 16:48