«Թերացանք պետականակերտման ինստիտուցիոնալ հիմքերի ապահովման գործում»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց պատմության մեջ ինձ համար առանձնանում են երկու թագավորներ՝ Տրդատ Մեծը և Վռամշապուհը։
Տրդատ Մեծը Հայքի ինստիտուցիոնալ վերափոխման ճարտարապետն էր, ով զգաց ժամանակի ռիթմը, գուցե կանխատեսեց ապագան, որտեղ Հայքը նաև քաղաքակրթական կռիվ պետք է տար՝ պահպանելու իր ինքնությունը, չձուլվելով արտաքին նվաճողների հետ։ Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը հիմք դրեցին Հայքի քաղաքակրթական դիմակայունության հաստատմանը դարերի ու հազարամյակների մեջ։ Այս հիմքը մեզ համար քաղաքակրթական հնարավորություն էր ստանձնելու քրիստոնեացող աշխարհի առաջնորդությունը, որը ցավոք ձախողեցինք, և այդ հնարավորությունը մեզանից վերցրեցին կայսրությունները, իսկ մենք այդպես էլ չխորհեցինք կայսրություն դառնալու մասին, որովհետև ուժ պրոյեկտելու (Power projection) կարողությունն էր սահմանում պետականակերտման ապագան։
Վռամշապուհ արքան իր փառավոր պապու պապի գործը շարունակեց, այն հասցնելով առավել բարձր նշաձողի՝ Սահակ Պարթև Հայոց կաթողիկոսի հետ հովանավորելով Հայոց գրերի գյուտը։
Հավատքի ու լեզվի միջոցով մենք ստեղծեցինք ինստիտուցիոնալ դիմակայունության իսկական ֆունդամենտ, ու ապահովեցինք մեր տեսակի հավիտենականության համար պայքարի հոգևոր - մշակութային հաջողությունը։
Ցավոք՝ թերացանք ու պարտվեցինք պետականակերտման ինստիտուցիոնալ հիմքերի ապահովման գործում և չկարողացանք ձևավորել «ուժ պրոյեկտելու» բավարար կարողություններ, ինչը պարբերաբար զգացվում էր անկախության համար մեր պայքարի հետագա դարերում»:

«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
5902:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
11701:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
111Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
76Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
76Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
123Երեկ, 16:48