OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը

OZON–ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցման մասին տեղեկությունը՝ գրելով․ «Ռուսաստան ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման պահանջների փոփոխությունների հետևանքով առաջացել են ժամանակավոր դժվարություններ Հայաստանից ապրանքների առաքման գործընթացում։
Առաքման ուշացումների պատճառով պատվերների չեղարկումներից խուսափելու նպատակով մենք ժամանակավորապես սահմանափակել ենք այդ ապրանքների տեսանելիությունը ՌԴ հաճախորդների համար։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Ozon-ի պահեստներում գտնվող հայաստանյան ձեռնարկատերերի բոլոր ապրանքները շարունակում են վաճառվել առանց սահմանափակումների։
Հայաստանի ներսում նույնպես վաճառքը շարունակվում է ամբողջ ծավալով. հաճախորդները տեսնում են բոլոր ապրանքները և, ինչպես միշտ, կարող են պատվիրել ցանկացած ապրանք տեղական վաճառողներից։
Մենք արդեն աշխատում ենք մատակարարման շղթաների վերականգնման ուղղությամբ և նախատեսում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել ժամանակավորապես անհասանելի ապրանքների հասանելիությունը»։

«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
5902:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
11701:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
111Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
76Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
76Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
123Երեկ, 16:48