Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր կազմակերպության 2 անդամ կալանավորվել է». ՔԿ

«Խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր կազմակերպության 2 անդամ կալանավորվել է». ՔԿ
131
Այսօր, 21:12

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ ««WhatsApp»-ի կեղծ օգտահաշիվներով առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր կազմակերպության 2 անդամ կալանավորվել է. ՀԿԳ քննիչ Արմեն Դանիելյան»։

«4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ, Կենտրոնական բանկի, Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ ներկայանալով խարդախությամբ մարդկանցից գումար հափշտակելու գործով: Պարզվել է, որ նրանք Հայաստանի կապի օպերատորներից շուրջ 600 քարտ են վերցրել, պատրաստել կեղծ Վոցապ, Վայբեր և Տելեգրամ օգտահաշիվներ, ԱԱԾ անունից գրել տարբեր անձանց, նրանց մոտ տագնապ առաջացրել, պահանջել կանխիկացնել գումարները կամ փոխանցել իբր Կենտրոնական բանկի ապահով հաշվին: Այս եղանակով 72 անձ է տուժել, նրանցից ընդհանուր հափշտակել են մոտ 600 մլն դրամ և 1.5 մլն դոլար: Տուժողներից 2-ին խարդախները դրդել էին նաև վաճառել իրենց բնակարանները»,- նշվում է տեսանյութում։

«Խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր կազմակերպության 2 անդամ կալանավորվել է». ՔԿ
Աղբյուրը`   Քննչական կոմիտե