Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ ընտանիքի 3 անդամները վիրավոր են, 14-ամյա երեխան մահացել է

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ ընտանիքի 3 անդամները վիրավոր են, 14-ամյա երեխան մահացել է
159
Այսօր, 21:48

Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհահատվածում ավտովթար է տեղի ունեցել, և կան տուժածներ։

Վթարի հետևանքով 38-ամյա Ալմարա Ա․-ն, 12-ամյա Նարեկ Թ․-ն, 3-ամյա Սերգո Թ․-ն և 14-ամյա Նարե Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն ճանապարհին Նարե Թ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։