Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ինքն իրենից պետք է դժգոհի․ դատավորն ո՞վ է, որ հակառակ գնա»․ Բագրատ Սրբազան

«Ինքն իրենից պետք է դժգոհի․ դատավորն ո՞վ է, որ հակառակ գնա»․ Բագրատ Սրբազան
42
Այսօր, 15:24

«Արդարադատության չգոյության մասին կարող է խոսել նա, ոv իշխանություն չունի։ Իշխանության վրա գտնվողի՝ մանավանդ 8 տարուց ավել, ամեն ջանքը պետք է լիներ համակարգը կարգի բերելy»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դատավորները կոռումպացված են։ «Ըստ տվյալների դատավորների 80 տոկոսը իրենց ժամանակվա նշանակած դատավորներն են՝ ընդհուպ ՍԴ, ԲԴԽ։ Ինչպե՞ս կարող են ուրիշ բան անել դատավորները, իրենց կողմից նշանակված դատավորներ են, և ինքն էլ ուղղակիորեն միջամտում է բոլոր՝ իրենց համար խնդրահարույց գործերին։ Իր յուրաքանչյուր հրահանգից կամ հայհոյալից խոսքից հետո հաջորդ օրը ամբողջ իրավապահ համակարգը գործում է, բերում են, հասցնում դատարան․ էլ դատավորն ո՞վ է, որ հակառակ գնա գործընթացին։ Հիմա դրա արդարացումը որտեղ է, որ ինքը դժգոհում է․ ինքը պետք է իրենից դժգոհի»,- շարունակեց Սրբազանը։

«Ինքն իրենից պետք է դժգոհի․ դատավորն ո՞վ է, որ հակառակ գնա»․ Բագրատ Սրբազան