Կիրակի, 03 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Խոշոր իրադարձություններ են սպասվում ՀՀ-ում»․ Նիկոլ Փաշինյան

«Խոշոր իրադարձություններ են սպասվում ՀՀ-ում»․ Նիկոլ Փաշինյան
160
Այսօր, 10:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․ «Առաջիկա օրերին խոշոր իրադարձություններ են սպասվում ՀՀ-ում: Վաղը տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը․ դեռ երեկվանից հյուրերը ժամանում են: Մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ են լինելու մեր երկրում: Հաջորդ օրը տեղի է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը ՀՀ։ Մենք նախագահ Մակրոնի հետ նաև այցելելու ենք Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ՝ ֆրանսիացի և հայ աստղերի մասնակցությամբ։ Տեղի է ունենալու նաև Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը»։