«Արարատի մարզպետը չի հերքում Վեդիում մանկապղծության լուրը». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինձ էր զանգել Արարատի մարզպետը. ասաց, որ չի հերքում Վեդու մանկապղծության մասին իմ գրած գարշելի լուրը..․ Ավելին՝ ինքն էլ տեղյակ էր մանրամասներին ու պնդում էր, որ աշակերտներին բռնաբարած վիժվածքները պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ, հետն էլ, թե բա՝ ես անձամբ հետևողական եմ լինելու՝ էս սրբապիղծ վիժվածքները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Իսկ ինչո՞ւ են նրանք ազատության մեջ, հարցիս պատասխան չուներ, թե բա՝ քննություն է ընթանում․.. Այո պիտի մեղմ չլինեն ոչ մի դեպքում։
Բայց.... Կոծկվել է ու չի կանխվել վենդետան, որը հնարավոր է՝ ծնի նոր հանցագործություններ։
Արդարադատությունն իր ձեռքն էր վերցրել շարքային մարդը ու ինքն էլ լուծում ՆԳՆ-ի, քննչականի ու դատախազության փոխարեն։
Սրանց մասով մարզպետն, այո, համաձայն էր։
Իսկ իր գրառումը՝ մանկապղծության հերքման մասին՝ վստահեցրեց, որ Մասիսում մեկ այլ միջադեպի մասին է ինքը գրառումով հերքել։
Իսկ Մասիսի դպրոցներից մեկում մանկապղծույթյան լուրը պատմել են իմ գրառումների մեկնաբանություններում իրենք՝ մարզի բնակիչները։
Ողջ համացանցը շփոթմունքի մեջ է..․ Ես անձամբ Վեդու երեխաների մասին եմ գրել։
Ի դեպ, ՔՊ-ական մարզպետը չուներ պատասխաններ, թե ինչու է Արարատի մարզը սեռաքաղց այլանդակություններով աչքի ընկնում վերջին շրջանում։
Ինչու և ինչպես է շրջանցում այս այլանդակ միջադեպը ինքը՝ Վեդու բնակիչ, այնտեղ մեծացած ու սրբապիղծ, որին երևի անձամբ ճանաչող ՆԳ նախարարի Արփինե Սարգսյանը»։

«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
4002:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
10201:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
6200:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
5500:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
102Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
71Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
71Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
119Երեկ, 16:48