Կիրակի, 03 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Վաղ առավոտից ցույց է իրականացվելու, կմասնակցեն նաև գերիների ու անհետ կորածների հարազատները»․ Գեղամ Ստեփանյան

«Վաղ առավոտից ցույց է իրականացվելու, կմասնակցեն նաև գերիների ու անհետ կորածների հարազատները»․ Գեղամ Ստեփանյան
174
Այսօր, 18:48

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երևանում կանցկացվեն բողոքի ցույցեր։ Ցույցեր են կազմակերպել նաև արցախցիները։ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության մեջ նշված է, որ այս հնարավորությունը կարևոր են համարում օգտագործել՝ բարձրաձայնելու արցախցիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերը։ Ցույցը կմեկնարկի մայիսի 4-ին՝ ժամը 08։45-ին, Թումանյանի այգու մուտքի մոտ։ Օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղ գործողություններ։

«Վաղ առավոտից ցույց է իրականացվելու, կմասնակցեն նաև գերիների ու անհետ կորածների հարազատները»․ Գեղամ Ստեփանյան

Արցախի Ազգային ժողովն էլ հայտարարությամբ դիմել է համաժողովի մասնակիցներին և կոչ արել միջազգային կառույցների կողմից հասցեական գնահատական տալ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությանը և մշակութային վանդալիզմին՝ ճանաչելով դրանք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ։ Ինչպես նաև կոչ են անում գործադրել քաղաքական ճնշում Բաքվի նկատմամբ՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։