Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզին. կան զոհեր ու վիրավորներ

Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզին. կան զոհեր ու վիրավորներ
106
Երեկ, 23:48

Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի վրա հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 4 երեխա։ Այս մասին կիրակի՝ մայիսի 3-ին, Telegram-ում հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

Գանժան նշել է, որ մարզի 5 շրջանների վրա հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և հրետանու միջոցով իրականացվել է ավելի քան 30 հարված։

Դնեպրում 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ Վնասվել են հանրակացարան, համալսարանի վարչական շենք, բիզնես կենտրոն, բնակելի շենքեր, կոմունալ շենք և մեքենաներ։ Բացի այդ, տեղական իշխանությունների տվյալներով՝ Զապորոժիեի մարզում մի քանի մարդ վիրավորվել է ծրագրվող ավիառումբերի հարվածների հետևանքով։