Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
111
Այսօր, 07:06

Երևան քաղաքում՝

Մայիսի 4-7-ը գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 4-7-ը, 8-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ին կբարձրանա 2-4 աստիճանով, մայիսի 5-6-ը աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով։

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։