Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Փաստերը ցույց է տալիս Հայաստանի աշխարհագրաքաղաքական ուղղության ճանապահը». Անտոնիու Կոշտա

«Փաստերը ցույց է տալիս Հայաստանի աշխարհագրաքաղաքական ուղղության ճանապահը». Անտոնիու Կոշտա
117
Այսօր, 18:42

«Փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը, այն փաստը, որ բոլորս այսօր այստեղ ենք, բավականին հստակ ցույց է տալիս Հայաստանի աշխարհագրաքաղաքական ուղղության ճանապահը: Հայաստանն ու ԵՄ-ն միասին են այդ ճանապարհին: Հենց այդ պատճառով վաղը մենք կանցկացնենք Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը»,- այս մասին Նիկոլ Փաշինյանի և Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինի հետ համատեղ հայտարարությունների ժամին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Այսօր ԵՔՀ գագաթնաժողովը, իսկապես, պատմական էր: Առաջին անգամ ԵՔՀ-ն հանդիպել է Հարավային Կովկասում, և այսօր այս գագաթնաժողովին տեսաձայնային կապով մասնակցել է նաև նախագահ Ալիևը:

Այս գագաթնաժողովը կհիշվի՝ որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ որոշումները և անխոնջ դիվանագիտական ջանքերը: Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ էսկալացիաները և պատերազմը, կարծես թե, գերակայում են: Անհրաժեշտ է տոնել այս հնարավորությունը»,- ասել է նա: