Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մենք պերիֆերիա չենք, որի «սպիտակ տերերը» այցի են եկել, մենք էլ պետք է գոհացնենք». Քրիստինե Վարդանյան

«Մենք պերիֆերիա չենք, որի «սպիտակ տերերը» այցի են եկել, մենք էլ պետք է գոհացնենք». Քրիստինե Վարդանյան
173
Այսօր, 19:42

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այդպես էլ չհասկացա որևէ արևմտյան պաշտոնյայի ժամանման առիթով ցույցերից դժգոհողնորին։
Ես իմ կյանքի ամենաշատ, ամենասուր, ամենատարբեր հարցերով ցույցերին ականատես եմ եղել Բրյուսելում ապրելու ժամանակահատվածում։
«Ամոթ է, պիտի լավ ընդունենք» տիպի արտահայտությունները քաղքենիության դրսևորումներ են։ Մենք պերիֆերիա չենք, որի «սպիտակ տերերը» այցի են եկել, մենք էլ պետք է գոհացնենք։
Բնական է, ամեն երկրի իրեն հասկանալի ճանապարհով ուղերձ փորձել փոխանցելը։
Չեմ կարծում, որ, օրինակ, Իրանի կամ Չինաստանի պատվիրակություններից մեկը կպահանջեր արձագանքել ժողովրդավարական նահանջին, որովհետև ոչ այդ երկրները, ոչ էլ ուրիշներն իրենց չեն դիրքավորել աշխարհում ժողովրդավարություն տարածողներ ու պաշտպանողներ, չեն սահմանել չափորոշիչներ ու երկրներից չեն պահանջում դրանք պահպանել։
Դա արել է ԵՄ-ն, բնական է, որ այդ հարցերով ակնկալիք կա ԵՄ-ից ու հարցեր կան ԵՄ-ին»։