«Տեղեկատվական գրոհը շուտ են սկսել, որ բթանա քաղաքական տվյալ պրոցեսի հանդեպ հետաքրքրությունը»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդը չի կարող երկար ժամանակ ապրել սթրեսային վիճակի մեջ: 2 շաբաթվա ընթացքում նա սկսում է հարմարվել այդ վիճակի հետ և այն դարձնում իր առօրայի մի մասը:
Պատերազմների, համավարակների, բնական աղետների առաջին 6-7 օրերն ամենասթրեսայինն են, որից հետո մարդը սկսում է ապրել այդ ամենի հետ և սկսում հետևել իրադարձություններին զուտ՝ առավոտ-երեկո սկզբունքով: 2 շաբաթ անց դրանով հետաքրքրվողների քանակը սահմանափակվում է անձնական փոխկապակցվածություն ունեցողների շրջանով: Սա փաստ է, ապացուցված հոգեբանների աշխատանքներով և իրական կյանքում:
Սա վերաբերում է նաև քարոզարշավներին: Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը, որպեզի մարդկանց մոտ ժամանակի ընթացքում բթանա հետաքրքրությունը քաղաքական տվյալ պրոցեսի հանդեպ: Հետաքրքրության կորուստը նաև բերում է գործողության պասիվության: Ըստ այդմ, գերկարևոր է ժամանակից շուտ չսպառել այն տեղեկատվական, մարկետինգային և կազմակերպչական «պատռոնները», որոնք կարող են պետք գալ վերջին շաբաթվա ընթացքում: Ուշադիր եղեք կոնտենտ ստեղծելուց: Դրանց միատիպությունը և «սքրոլի» աշխարհում միանման ձևավորումը անխուսափելիորեն բերելու են հետաքրքրության անկման:
Հեռո՛ւ տարեք ձեր վախերը, գնացե՛ք ձեր կերպարներին «ոչ սազական» տեղեկատվական ռիսկի: Հավատացե՛ք, եթե այսօրվա հանդիսատեսին դուք «շոկի» չենթարկեք, ապա չեք հայտնվի նրա գլխի մեջ:
Հ.Գ. Վերը նշված թեզը վերաբերվում է նաև հեղափոխական գործողություններին: Հեղափոխությունը պետք է 3-րդ կամ 4-րդ օրը արդեն հասնի ուժերի հակառակ դասավորվածության: Ցանկացած հեղափոխական գործողություն, որը թևակոխում է 7-րդ օրը՝ տապալվելու է»:

«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
8301:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
5300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
4800:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
95Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
68Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
68Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
118Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 15:24