Կազմակերպվում է Ամրակիցի եկեղեցու աղմկահարույց վերականգնման վերաբերյալ քննարկում

Սույն թվականի մայիսի 8-ին, ժամը՝ 11:00-ին, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում (հասցե՝ փ. Փավստոս Բուզանդի 1/3, 6-րդ հարկ) կազմակերպության հուշարձանների վերականգնման խումբը կներկայացնի ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղի Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ռուսական եկեղեցու վերականագնման աշխատանքներին նվիրված բանախոսություն։
Հիշեցնենք, որ իրականացված վերականգնման աշխատանքներն օրերս ավարտվել են, սակայն դրանց նախորդել են շուրջ 4 տարվա մանրակրկիտ ուսումնասիրություններ և շինարարական աշխատանքներ, որոնք բանախոսության ընթացքում մանրամասն կներկայացնեն վերականգնման նախագծի հեղինակ վերականգնող ճարտարապետները։
«Ուրախ կլինենք հուշարձանների վերականգնմամբ իրապես հետաքրքրված, ինչպես նաև դրանց խնդիրներով մտահոգ շահագրգիռ անձանց տեսնել բանախոսությանը։ Այն բաց է նաև ուսանողների և բոլոր հետաքրքրվողների համար»,- տեղեկացնում է «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
8301:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
5300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
4800:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
95Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
68Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
68Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
118Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 15:24