«Ոստիկանությունը խաբեությամբ առգրավել ու չի վերադարձնում «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը». հայտարարություն
![]() 208 Երեքշաբթի, 05 մայիսի, 2026 թ., 22:00 «Բոլորին դեմ եմ» շարժումը հայտարարություն է տարածել Ոստիկանության կողմից իրենց ավտոբուսի առգրավման մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ոստիկանությունը բազմաքայլ խաբեությամբ առգրավել ու ետ չի վերադարձնում «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը։ Ավտոբուսը կայանված էր Նժդեհի արձանի մոտ, կարմիր գծերի վրա, առանց որևէ խախտման։ Մեզ հետ կապվում են պարեկային ոստիկանության ծառայողները ու հայտնում, որ Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի հետ կապված կարիք կա տարածքը ազատել մեքենաներից ու խնդրում են, որ հանենք ավտոբուսը Չնայած նրան, որ կարող էինք ոչինչ չձեռնարկել օրինական կայանված մեքենան տեղափոխելու հարցում, բայց որոշում ենք այնուամենայնիվ կազմակերպել տեղափոխումը չխոչընդոտելու պետական արարողության կոկիկ կազմակերպմանը։ Այդ պահին մեր D կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդը, ով կարող էր ավտոբուսը վարել քաղաքում չէր, ըստ այդմ ստիպված փորձում ենք մարդ գտնել ով գոնե տեխնիկապես կարող է վարել սովետական այդ ավտոբուսը։ Վերջապես փորձառու վարորդ ենք գտնում, ով տեխնիկապես կարող է վարել մեքենան, բայց չունի D կարգի վկայական։ Գնում ենք տեղում պարեկներին ներկայացնում իրավիճակը, բացատրում, որ կամ պիտի տեղափոխի համապատասխան վկայական չունեցող վարորդը, կամ մենք այլ լուծում չունենք թող իրենք տեղափոխեն։ Նրանք ասում են, որ խնդիր չկա, խնդրում են տեղափոխել Կենտրոնից, կայանել Ս. Դավիթ կայարանի տարածքում։ Կայարան տանելու ճանապարհին, մի ուրիշ պարեկ կանգնացնում է մեքենան առանց որևէ խախտման փաստ մատնանշելու։ Վարորդական իրավունքի ստուգման արդյունքում «պարզում է», որ D կարգ չկա ու նախաձեռնում տուգանային հրապարակ տեղափոխելու գործընթաց։ Մենք բացատրում ենք իրավիճակը, ասում, որ կապ հաստատի այն մյուս պարեկների հետ ու ճշտի եղելությունը։ Բնականաբար որևէ քայլ չի ձեռնարկում։ Մենք ենք գնում այն պարեկների մոտ ում հետ պայմանավորվել էինք սառը դեմքով ասում են, մենք կապ չունենք, գնացեք։ Ընթացքում գալիս է բարձրաստիճան մի ոստիկան, ասում, որ ինքը հասկանում է ինչ է կատարվել, բայց ավելի լավ է հիմա տանեն տուգանային հրապարակ, հաջորդ օրը գնանք վերցնենք։ Այստեղ սկսվում է ամենաիրական աբսուրդը։ Մենք ասում ենք՝ տարեք։ Չեն կարողանում։ Վարորդ չունեն, որ կարողանա վարել այդ ավտոբուսը։ Ի վերջո մեր D կարգ չունեցող վարորդին խնդրում ենք, օգնում է, որ կարանան քշեն տանեն ավտոբուսը տուգանային հրապարակ։ Առ այսօր տարատեսակ պատճառաբանություններով, արդարացումներով ու բյուրոկրատական լաբիրինթոսներով ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել մեր ավտոբուսը։ Մեր գնահատմամբ Ոստիկանությունը այս թակարդը լարել է դիտավորյալ, մեր քարոզչական ավտոբուսը առգրավելու համար։ Աղբյուրը` «Բոլորին դեմ եմ» շարժում |

Պուտինը սահմանային շրջանների նոր նահանգապետեր է նշանակել
6721:45
«Սերժի ժամանակ դպրոցները քաղաքականացնելու ամենաուժեղ քննադատն այսօր ուսուցիչներին ու աշակերտներին զոռով միտինգի է բերում». Հովսեփ Ղազարյան (տեսանյութ)
10921:12
Մայր Տաճարում Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
12520:48
«Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը չի ավարտվի». Իրանի ԱԳՆ
14120:00
«Ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ»․ ՄԻՊ
13719:54
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Հարություն Մկրտչյանին․ նա կփոխհատուցի 600․000 դրամ
14219:36
«Նիկոլը ընտրվի էլ, էլի պատերազմ ա լինելու, Սյունիքն ա տալու». քաղաքացի
12519:30
Վթար՝ Արմավիրի մարզում. 21-ամյա վարորդը մահացել է
12919:18
