Կիրակի, 31 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Նախագծով արգելում ենք խաղալ այն քաղաքացիներին, ովքեր թոշակառու են, նպաստառու». Հայկ Սարգսյան

«Նախագծով արգելում ենք խաղալ այն քաղաքացիներին, ովքեր թոշակառու են, նպաստառու». Հայկ Սարգսյան
195
Չորեքշաբթի, 06 մայիսի, 2026 թ., 10:12

Ազգային ժողովը քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սրագսյանի խոսքով՝ ինտերնետ կազինոները դարձել են չարիք ու աղետ ժողովրդի համար: Հեղինակն առաջարկում է օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որ բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերում և հավելվածներում՝ տեսանելի վայրում, ունենան ինքնաարգելափակման կոճակ, որը սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունն օնլայն կազինոներին՝ 5 տարի ժամկետով՝ առանց վաղաժամ վերաբացման հնարավորության: Ընդ որում՝ 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ:

Հեղինակը նաև առաջարկում է օրենքով արգելել խաղերին մասնակցությունն այն անձանց համար, որոնք որևէ տեսակի նպաստ ստացող են: Նշվել է, որ նպաստառուի մասնակցությունը խաղերին հակասում է սոցիալական աջակցության տրամաբանությանը և խորացնում նրա սոցիալական խոցելիությունը:

Խաղերին մասնակցությունը կարգելվի նաև այն անձանց, որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է: Հիմնական զեկուցողի խոսքով եթե անձի միակ եկամտի աղբյուրը կենսաթոշակն է, ապա այդ միջոցը պետք է ծառայի կենսական կարիքների բավարարմանը՝ սնունդ, դեղորայք, կոմունալ վճարներ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Հայկ Սարգսյանի ելույթը