Շաբաթ, 30 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սեռական բռնության ենթարկված 17-ամյա աղջիկը հարցաքննվել է, հաստատել է իր հետ տեղի ունեցածը»․ Վարդուհի Էլբակյան

«Սեռական բռնության ենթարկված 17-ամյա աղջիկը հարցաքննվել է, հաստատել է իր հետ տեղի ունեցածը»․ Վարդուհի Էլբակյան
319
Չորեքշաբթի, 06 մայիսի, 2026 թ., 18:42

Վեդիում տեղի ունեցած անչափահաս քույրերի բռնաբարության դեպքի վերաբերյալ ասուլիսում փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ 17-ամյա աղջիկը երեկ հարցաքննվել է, պնդել այն ամենն, ինչ իր հետ տեղի է ունեցել։

«Սակայն մանկապիղծներ Արթուր Երեմյանը և Դավիթ Այնազյանը մնացել են վկայի կարգավիճակում։ Նրանց Ոստիկանության բաժին «գուրգուրանքով» են տարել ներկայացրել»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ այս գործով մի շարք դատավարական և անհետաձգելի գործողություններ չեն կատարվել։