Ֆրանսիական ավիակիրը Կարմիր ծովում է

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը շարժվում է դեպի Կարմիր ծովի հարավ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը։
«Շառլ դը Գոլ» ավիակիրը և նրան ուղեկցող նավերը չորեքշաբթի օրը՝ մայիսի 6-ին, անցնում են Սուեզի ջրանցքով՝ շարժվելով դեպի Կարմիր ծովի հարավային հատված», - մեջբերում է TF1 հեռուստաալիքը։
Ինչպես նշում է Le Figaro-ն, ավիակիրի տեղակայումը տեղի է ունենում Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման համար միջազգային առաքելության պլանավորման ֆոնին, որը կարող է գործարկվել, երբ հանգամանքները թույլ տան:
Միևնույն ժամանակ հրապարակման մեջ, հղում անելով Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբին, նշվում է, որ «ավիակիր հարվածային խմբի տեղաշարժը կապված չէ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետ և կրում է զուտ պաշտպանական բնույթ»։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է իր որոշ նավեր տրամադրել, որոնք առաքելություններ են իրականացնում Միջերկրական և Կարմիր ծովերում՝ առևտրային նավերը Հորմուզի նեղուցով ուղեկցելու համար։

«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
8301:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
5300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
4800:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
95Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
68Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
68Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
118Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 15:24