«Մեցոլան չդիմացավ, իսկ ՀՀ-ն ներայացնողը ամեն ինչի վրայով անցել է ու դեռ կանցնի»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Ալիևը եվրոպացի առաջնորդների ներկայությամբ հայերիս անվանում էր սեպարատիստ, իսկ Արցախի նախկին ռազմա-քաղաքական ղեկավարությանն անվանում էր պատերազմական հանցագործներ, դահլիճում Հայաստանը ներկայացնողը հիմար ժպիտով չգիտես թե ինչի վրա էր գոհ։
Դահլիճում նստածը անգամ չպատկերացրեց, որ Ալիևը Հայաստանի դեմ է ցուցմունք տալիս, որ Ալիևը Հայաստանի դեմ քաղաքական դատ է բացել ու ամեն առիթով սպասարկում։ Այն աստիճան ինֆանտիլ ու քաղաքական դեգեներատ լինել, որ չհասկանալ Ալիևի հեռահար նպատակները ու ցինիկ ժպիտով լսել, թե ինչպես են հայրենակիցներիդ ու երկիրդ անվանարկում ու հանցագործ անվանում։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, որ կարող էր ուղղակի հեգնանքով անցնել, չդիմացավ ու Ալիևին իր տեղը ցույց տվեց, խոսեց արժեքների մասին... Իսկ Հայաստանի ներկայացուցիչը ի՞նչ արժեքի ու սկզբունքների մասին պետք է խոսեր, չէ՞ որ ամեն ինչի վրայով անցել է ու դեռ կանցնի։ Իրեն մի բան էր հետաքրքիր՝ Ալիևը իր նկատմամբ գովեստ շռայլի ու աջակցություն ընտրություններում։ Տխուր է, շա՜տ տխուր։ Պետականության ընկալումը միայն փարթիներն ու ստամոքսը չեն»։

«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
8301:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
5300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
4800:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
95Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
68Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
68Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
118Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 15:24