Լիտվան պատրաստ է ընդունել ամերիկյան զորքերը, եթե դրանք դուրս բերվեն Գերմանիայից

Լիտվան պատրաստ է ընդունել որքան հնարավոր է շատ ամերիկյան զորք, եթե ԱՄՆ-ն որոշի դուրս բերել դրանք Գերմանիայից, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Մայիսի 2-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Գերմանիայում ամերիկյան զորքերի թիվը 5000-ով կրճատելու՝ իր մտադրության մասին։ Շաբաթ երեկոյան Փենթագոնի խոսնակ Շոն Պարնելը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատեց ԱՄՆ-ի ռազմական դեպարտամենտի որոշումը՝ Գերմանիայից 6-12 ամսվա ընթացքում դուրս բերել 5000 ամերիկյան զորք։
«Նախևառաջ, մենք հետաքրքրված ենք, որ այս զինվորները, որոնք կարող են դուրս բերվել Գերմանիայից, մնան Եվրոպայում։ Եվ, հավանաբար, երկրորդ ասպեկտն այն է, թե որտեղ նրանք կտեղակայվեն։ Մենք Լիտվայում պատրաստ ենք ընդունել որքան հնարավոր է շատ դաշնակիցներ։ Եվ այդ նպատակով մենք ստեղծում ենք բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ թե՛ զորավարժությունների, թե՛ տեղակայման համար», - ասել է Նաուսեդան Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Կապչամիեստիսի զորավարժարանում։ Նաուսեդան հիշեցրել է, որ Լիտվան ակնկալում է իր տարածքում Բունդեսվերի 5000-անոց բրիգադի լիարժեք տեղակայում մինչև 2027 թվականի վերջը: Լիտվան նաև ներկայում ունի ավելի քան 1000 ամերիկացի զինվոր, և Վիլնյուսը պատրաստ է «ապագայում տեղավորել ավելի շատ զինվորների»:

Կուրթանում հաղթել է «Ուժեղ Հայաստանը»
4823:18
ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնն արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ
4523:12
«Ոչ մի կերպ չեմ կարողանալ հասկանալ ծնողին, որ սեփական երեխային մահապարտ է սարքում». Լևոն Սարդարյան
7722:48
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
8822:43
Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիր»-ն ստացել է ձայների 88.89%-ը
7122:12
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
6621:42
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ
5021:36
Ստեփանավանի 4 բնակավայրերում քվեարկության նախնական արդյունքները հայտնի են
10421:30