«Որդիների կանչ» ՀԿ-ն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին
![]() 80 Այսօր, 23:24 «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան» դաշինքին: ««Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, առաջնորդվելով վրեժի և արդարության սկզբունքով, 2020թ․-ի Արցախյան պատերազմից ի վեր, լինելով ընդդիմադիր դաշտում, պայքարել է գործող թրքամետ, դավաճան խմբակի դեմ, հանուն արդարության վերականգնման, հանուն հայրենիքի մնացած մասի պաշտպանության։Մասնակից լինելով բոլոր հակաիշխանական շարժումներին՝ եղել է մի շարք պայքարների առաջամարտիկը։ Եվ այսօր մեր պետությունը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ շարունակվելու որպես հայկական պետություն կամ անփառունակ լուծվելու թուրք–ադրբեջանական պետությունների միջև։ Այս բարդ ժամանակներում բոլորս պետք է լինենք համախմբված և հետևողական մեր սկզբունքներին, հավատարիմ մեր ազգային արժեքներին և անդավաճան՝ նահատակված զինվորների թափված արյանը։ Ելնելով վերը նշվածից՝ «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,- ասված է հայտարարության մեջ։ Աղբյուրը` «Որդիների կանչ» |

Այսօր մեքենայում մահացած հայտնաբերվածը հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանն էր
8423:30
«Որդիների կանչ» ՀԿ-ն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին
6223:24
19-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
8023:18
Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
10322:36
Մակրոնը երգում է, Հայաստանում՝ մանկապղծություն, ծեծ, ավտովթարներ․ «Իմնեմնիմի»-ն ուղիղ եթերում է (տեսանյութ)
10322:24
Լիտվան պատրաստ է ընդունել ամերիկյան զորքերը, եթե դրանք դուրս բերվեն Գերմանիայից
15822:09
«Մեցոլան չդիմացավ, իսկ ՀՀ-ն ներայացնողը ամեն ինչի վրայով անցել է ու դեռ կանցնի»․ Արա Պողոսյան
9522:00
«Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերին առանց փաստաբանի տանում են հարցաքննության»․ Վարդուհի Էլբակյան
13021:36
