«Անչափահասների նկատմամբ նման գործողությունների համար պետք է սահմանել ցմահ ազատազրկում»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեդիում տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ լրագրող Սյուզի Բադոյանի բացահայտումները սահմռկեցուցիչ են։
Հաղորդվում է, որ մանկապղծության մեջ մեղադրվողներին դատախազը մեղադրանք է առաջադրել 5-10 տարվա ազատազրկման հոդվածով:
Իմ համոզմամբ, անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների նկատմամբ քրեական օրենսգրքով սահմանված պատիժները պետք է խստացվեն՝ սահմանելով բացառապես ցմահ ազատազրկում։
Դեռ չեմ խոսում հանցագործության բացահայտման զարգացումների մասին: Մի երկրում, որտեղ նույնիսկ չնչին դեպքերով քրեական վարույթներ են հարուցվում և պատասխանատվություն է պահանջվում, նման բնույթի դաժան հանցագործության ամբողջական բացահայտմանը հետամուտ է եղել լրագրողը:
Երեխաների անվտանգությունը պետք է լինի պետության անխախտ առաջնահերթությունը։
Հայաստանի նման փոքր ու վերահսկելի երկրում մանկապղծության երևույթը տեղ ունենալ չի կարող»:

«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
2401:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
3000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
3400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
80Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
62Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
62Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
116Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
114Երեկ, 15:24