«Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մխիթար Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Գոռ Ակուլյանին, վերջինս մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեզ պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սպիտակի գազալցակայաններից մեկում։
«Վնասվել է քաղաքացու ծնոտը, ատամնաշարը, աչքը»,- պատմել է ականատեսներից մեկը։ Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ Գոռ Ակուլյանից, սակայն նա նշեց, որ ի վիճակի չէ խոսել։ Զանգահարեցինք նաև ՔՊ-ական համայնքապետին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել են և փոխանցել են Քննչական կոմիտե։ Նախաքննական մարմնից էլ նշեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն մեղադրյալ, ձերբակալված անձ չկա»։

«Ինչ-որ մարդիկ են ուղարկել, ավտոմեքենայիս պետհամարանիշները նկարել»․ Լուսինե Մարտիրոսյան
4214:30
«Համոզե՞լ ես, որ դու արժանապատիվ ես»․ Լուսինե Մարտիրոսյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
4614:18
«13 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը շատ հյուծված վիճակում է». Դավիթ Հովհաննիսյան
4414:00
«Էս ի՞նչ ա կատարվում. ո՞ւմ վստահեմ». բողոքող կնոջը թույլ չտվեցին մոտենալ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
4713:30
«Երբ իմ եղբայրը Շուշիի մատույցներում կռվում էր, ո՞ւր էր Սեյրան Օհանյանը»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
5313:24
«Ի՞նչ իրավունքով եք մեղադրում Ծառուկյանի, Կարապետյանի, Քոչարյանի տղաներին, երբ դուք չեք ծառայել». երեխան՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6913:00
«Մարդ չգիտի՝ խնդա, թե լա»․ Լիզա Ճաղարյան
6112:48
«Թութ նվեր ստացանք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6212:36