«Թաղապետի տեղակալը, որ զվռնելու փոխարեն մտներ 40-ամյակի այգին, թուք ու մուր աներ շինարարին, աչքիս լույսը կլիներ»․ Մեսրոպ Մանուկյան

«Ես պարոն Փամբուխչյանին առաջարկել էի գնանք քայլենք Երևանով, բայց այդ քայլելու ժամանակ իմ վրա եկել էին «ՔՊ-ական իսկանդերները»՝ Դուբայի Ջեմուլը, ապարանցի Անժոն, Լիլիան, Ժաննան, հետո եկան Լազոն, Գազոն ու Կռլեն։ Լազոն՝ թաղապետի տեղակալը, ով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայանում էր որպես շարքային քաղաքացի և խնդրում էր ձեր էդ դոշի քարտեզներից»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ իր խոսքում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ «Ես պարոն Փամբուխչյանին իրավունք ունեմ ասեմ՝ եկե՛ք պտտվենք, վիդեոները դնեմ, թե որտեղ ինչ եք խոսք տվել ու ժողովրդին խաբել, չեք արել, բայց թաղապետարանի աշխատողները ի՞նչ գործ ունեին աշխատանքային ժամին այնտեղ։ Էդ քաղաքի բնակիչները գալու էին շատ կուլտուրական, ասեին, օրինակ՝ մեր բակում խոսք էիք տվել այգի սարքել՝ չեք սարքել։ էդ ձեր թաղապետի տեղակալը, որ զվռնելու փոխարեն մտներ 40-ամյակի այգին, տեսներ խայտառակ ձևի են սարքում՝ թուք ու մուր աներ շինարարին, աչքիս լույսը կլիներ։ 95 մանկապարտեզը հանձնել եք շահագործման, պարոն Ավինյան, եկեք մտնենք պադվալ, տեսեք, որ այն կեղտաջրերից չեք մաքրել։ Եկեք գնանք, ուրիշ մարդ չկա՝ մենակ ես, բայց կարաք ձեր արտիլերիային բերեք»,- հավելեց Մանուկյանը։

«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
2401:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
3000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
3400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
80Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
62Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
62Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
116Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
114Երեկ, 15:24