«Մյուս գումարման ԱԺ-ում ես ձեզ չեմ կարոտի՝ բացառությամբ Արծվիկ Մինասյանի»․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
![]() 228 Հինգշաբթի, 07 մայիսի, 2026 թ., 12:36 «Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ որ դուք իշխանությունը վերցրեցիք Ղարաբաղում, ձեր դրածոյին դրեցիք նախագահ, դրանից մի քանի օր հետո ինքը լուծարման փաստաթուղթ ստորագրեց, ու մարդիկ դուս եկան Ղարաբաղից»,- ԱԺ-ում դիմելով «Հայաստան» խմբակցության անդամներին՝ ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Երբ մենք խոսում էինք հնարավոր լուծումների մասին, որ մարդիկ մնան այնտեղ, դուք մեզ անվանում էիք դավաճան, թրքասեր, ադրբեջանասեր։ Հիմա եկել եք այստեղ, լացուկոծ եք դրել՝ թե վերադարձի իրավունք։ Այս ձեր ցավը տանեմ, էդ մարդիկ այնտեղ էին, վերադարձի կարիք չկար»,- շարունակել է Ռուբինյանը։ «Սիրելի՛ գործընկերներ, «Հայաստան» խմբակցության, ուզում եմ ասել, որ մյուս գումարման Ազգային ժողովում ես ձեզ չեմ կարոտի՝ բացառությամբ Արծվիկ Մինասյանի, որի հետ բանավիճելն ինձ միշտ հաճելի է եղել»,- ավարտելով ելույթը՝ նշել է Ռուբինյանը։ |

Թաիլանդը խստացրել է զբոսաշրջիկների շրջանում հանտավիրուսի առկայության ստուգումը
4219:55
Թրամփը հայտարարել է, որ Կուբան օգնություն են խնդրել
14719:19
«Պատրաստվե՛ք լավ փոփոխությունների». Վահե Հովհաննիսյան
12918:54
«Բանակը չպետք է խառնել քաղաքականությանը․ դա կվտանգի երկրի սահմանները»․ Նաիրի Հոխիկյան
16317:42
«Քաղաքային բնակչությունն ավելի քիչ է հավատում նիկոլական հեքիաթներին»․ Դերենիկ Մալխասյան
14317:30
«Բերման է ենթարկվել բլոգեր Արտակ Ավետիսյանը, ով հայտնաբերել էր զինվորներին ուղարկված օգնությունը»․ Սյուզի Բադոյան
21817:18
«Ուր էինք, ուր հասանք»․ Էդուարդ Շարմազանով
11317:12
«Մտքումս շարունակ պտտվում է Փաշինյանի աբսուրդ ցնդաբանությունը»․ Արմեն Հովասափյան
19017:00
