«Թռնեք վերև, իջնեք ցած, Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը»․ Սեյրան Օհանյան

«Այսօր դուք ձեր գործունեությունը հոյակապ կերպով եք ներկայացնում, բայց ինչ ուզում եք ասեք, թռնեք վերև, իջնեք ցած՝ Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը, որը փորձում է նորից պատերազի մեղքը գցել բանակի վրա։ Հիմա դուք այս ամենը տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում, իրավապահները տեսնո՞ւմ են»,- ԱԺ-ում դիմելով գլխավոր դատախազին՝ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Բանակը, հատկապես, Արցախի պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը գոնե մեկ ամիս անընդմեջ հերոսաբար կատարել է, և հիմնական խնդիրը այն է եղել, որ ռազմաքաղաքական որոշումները չեն կարողացել ճիշտ ընթացք ստանալ ու փակել այն ճեղքման ճանապարհը, որով հակառակորդը կարողացել է առաջխաղացում ունենալ»,- նշել է Օհանյանը։ «Պատասխանատվության աստիճանը պետք է հավասարաչափ բաշխված լինի՝ ռազմաքաղաքական մակարդակից մինչև մարտավարական մակարդակ՝ բանակում և բանակից դուս։ Առաջին հերթին Ադրբեջանը պիտի միջազգային հարթակներում կրի այդ պատասխանատվությունը, պատասխանատվություն պիտի կրեն այն դիվանագետները, ովքեր տապալել են բանակցային գործընթացը, պետական կառավարական այն մարդիկ, ովքեր բանակի մոբիլիզացիան չեն իրականացրել, նաև ուժային այն կառույցները, ովքեր մարտի դաշտում են եղել, մարդիկ, ովքեր տեսնելով նախանջը՝ խրախուսել են, դա երկրի այսօրվա վարչապետին է վերաբերում»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը։

«Մենք ենք ընտրում՝ ապրել մեր Հայաստանում, թե այն «իրականում», որտեղ ադրբեջանցիները կապրեն մեզ հետ»․ Մհեր Մկրտչյան
2216:36
«Խաղաղությունը պետք է լինի ուժեղ պետության ձեռքում, ոչ թե վախեցած իշխանության»․ Լևոն Բաղդասարյան
4916:00
«Ադրբեջանը շարունակում է աշխատել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի հանրայնացման ուղղությամբ»․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)
4815:30
«Համոզվա՞ծ եք, որ այդ 300 հազար ադրբեջանցին արդեն չեն գալիս»․ Աղասի Ենոքյան
5914:30
«Ինչքան քաղաքական դաշտը բևեռանում է, այնքան պայքար է գնում փոքր ուժերի դեմ»․ Հայկ Խանումյան
7014:06
«Ամեն ձև ցանկանում էր Քոչարյանին անկյուն մտցնել, բայց չստացվեց»․ Արեն Ափիկյան
7613:30
«Նախագահը ցույց տվեց, որ սրանց ոչ մի ծուղակից չի խուսափում կամ վախենում»․ Արշակ Զաքարյան
6913:00
«Բա ասում ես՝ խաղաղություն ա, 300 հազար թուրք ա գալու»․ բերդավանցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
7312:30