Շաբաթ, 30 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Քոչարյանը քաղաքական առումով լրիվ «քյասիբցել» է»․ Անահիտ Ավանեսյան

«Քոչարյանը քաղաքական առումով լրիվ «քյասիբցել» է»․ Անահիտ Ավանեսյան
12
Այսօր, 11:24

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է․ «Այլևս պարզ է, որ Քոչարյանը քաղաքական առումով լրիվ «քյասիբցել» է.
Ո՛չ միտք, ո՛չ պատկերացում աշխարհի, ներկայի ու ապագայի մասին. դառնացած ծերուկ, որ ապրում է երբեմնի եղած «գլխավոր գուբեռնատոր, միակ տղամարդ» կեղծ պատրանքներով:
Անգամ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ատելությունը չի բավականացնում քաղաքական էներգիա գեներացնելու:
Ինչ խոսք, խղճուկ տեսարան էր...
Հայաստանի կառավարման ղեկը կորզածը հասել է մի կետի, որտեղ միակ բանը, որ կարող է հավակնել՝ Մարգարիտա Սիմոնյանի հետ մրցելն է»։

Աղբյուրը`   Անահիտ Ավանեսյան