Շաբաթ, 30 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ինչքան քաղաքական դաշտը բևեռանում է, այնքան պայքար է գնում փոքր ուժերի դեմ»․ Հայկ Խանումյան

«Ինչքան քաղաքական դաշտը բևեռանում է, այնքան պայքար է գնում փոքր ուժերի դեմ»․ Հայկ Խանումյան
7
Այսօր, 14:06

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչքան քաղաքական դաշտը բևեռանում է, այնքան պայքար է գնում փոքր ուժերի դեմ։ Հիմա էլ հայտնաբերել են, որ 2 տոկոս և ավելի ձայն ստացած ուժերը պետական ֆինանսավորում են ստանում և ենթադրում են, որ փոքր ուժերը հենց այդ ֆինանսավորման համար են պայքարում։ Բևեռացման կարևոր խոսույթներից մեկը «վճռական ընտրության» խոսույթն է, որ եթե այս անգամ չկարողացանք փոխել կամ այս անգամ թույլ տվեցինք փոփոխություն, ապա ապոկալիպսիս է սկսելու։ Բայց ընտրողն իրավունք ունի նաև երկարաժամկետ մտածելու, երկարաժամկետ պլանավորելու։ Հնարավոր է՝ իր հավանած քաղաքական ուժը սոցհարցումներով խորհրդարան չի անցնում, բայց հնարավորինս շատ քվե տալով այդ ուժին՝ ընտրողը մեծացնում է ապագայում նրա կարողությունները։ Նույն պետական ֆինանսավորումը հնարավորություն կտա փոքր ուժերին ավելի տեսանելի լինել, ավելի շատ հանդիպել բնակչության հետ, ավելի շատ ձայները կբարձրացնեն քաղաքական դաշտում մնալու, գործելու ուժի պատասխանատվությունն ու մոտիվացիան»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան