Շաբաթ, 30 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մենք ենք ընտրում` ապրել մեր Հայաստանում, թե այն «իրականում», որտեղ ադրբեջանցիները կապրեն մեզ հետ»․ Մհեր Մկրտչյան

«Մենք ենք ընտրում` ապրել մեր Հայաստանում, թե այն «իրականում», որտեղ ադրբեջանցիները կապրեն մեզ հետ»․ Մհեր Մկրտչյան
6
Այսօր, 16:36

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին շաբաթն ա...
Ժամանակն ա, որ ամեն մեկս հասկանանք մեր տեսակը: Հասկանանք ու դրա հետ ապրենք:
Մենք ենք ընտրում՝ ապրել մեր Հայաստանում, թե այն «իրականում», որտեղ ադրբեջանցիները կապրեն մեր հետ՝ սկզբից որպես փոքրամասնություն, հետո...
Մենք ենք ընտրում՝ քայլել մեր փողոցներում, թե արտագաղթել ու դառնալ սփյուռք...
Մենք ենք ԸՆՏՐՈւՄ:
Ոչ մեկին չե՞ս հավատում
Ո՛չ Թաթոյանին, ո՛չ Քոչարյանին, ո՛չ Ծառուկյանին, ո՛չ Կարապետյանի՞ն։
Երևի ձայն չունենալը հարմար ա, հեշտ, անշառ))).. կամ ներդաշնակ ես նիկոլենց հետ, որովհետև փոխելու փորձ չես անում:
Որովհետև հիմա ընտրությունը իրանց ու Նիկոլի միջև ա՝ ՈւՐԻՇ ԸՆՏՐՈւԹՅՈւՆ ՉԿԱ»։

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան