«Հանրային ընկալման մեջ ձեզ կապում են ՔՊ-ի հետ և կասկածում ձեր օբյեկտիվությանը»․ լրագրողը՝ Վահագն Հովակիմյանին
![]() 203 Հինգշաբթի, 07 մայիսի, 2026 թ., 17:24 «Հանրային ընկալման մեջ մարդիկ դեռևս ձեզ կապում են իշխող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի հետ, և կասկածում ձեր օբյեկտիվության մեջ։ Կկարողանա՞ք այս կարծիքը փոխել»,- դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ ասուլիսի ժամանակ հարցրեց լրագրողը։ «Երեքուկես տարի է, ինչ ես ԿԸՀ նախագահ եմ, բերեք մեկ փաստ, որտեղ ես ի պաշտոնե արել եմ գործողություն, որով իմ ընկերներին, նախկին կուսակիցներին, ազգականներին, որևէ մեկին առավելություն եմ տվել»,- պատասխանել է Վահագն Հովակիմյանը։ «Ես, այո՛, ունեմ ընտանիք, մեծացել եմ ծառայողների ընտանիքում, ամենայն հարգանքով բոլոր ծնողազուրկներին՝ ես որբ չեմ մեծացել, ունեմ շատ ընկերներ, ես դաստիարակվել եմ, որ ազնիվ լինելն է միայն բարոյական։ Զուտ իմ զբաղեցրած աշխատանքներով պայմանավորված՝ իմ ազնվությունը կասկածի տակ դնելը, ուղղակի վիրավորանք է անձիս: Պաշտոնական դիրքն առավելության նպատակով օգտագործելը՝ քրեական հանցագործություն է»,- հավելել է ԿԸՀ նախագահը։ «Ես նոր չեմ ընտրվել այս պաշտոնում, 1 տասնյակից ավելի ընտրություններ ենք կազմակերպել, Երևանի ավագանու ընտրություններն ենք կազմակերպել, ոչ ոք չի բողոքարկել, և որևէ մեկը չի կարող փաստ բերել, որ իմ պաշտոնավարման ընթացքում որևէ ապօրինություն եմ արել: Բայց եթե այս պաշտոնի 6 տարվա ժամկետը լրանալուց հետո միակ բանը մնա հիշելու այն, որ ես նախկին կուսակցական եմ, կստացվի, որ ես, իրոք, հաջողվել եմ»,- նշել է Հովակիմյանը: |

Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ (տեսանյութ)
1617:30
«Նիկոլի ծախված շուն, ընկերներդ զոհվել են»․ վեճ արցախցի կնոջ և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)
7817:02
«Մտքով անցնում ա, որ կարա իր հետ առնչություն ունեցող 52 պարեկ լինի ու չհանվի՞ գործից»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10116:30
«Ընտրակաշառքի գործով ձերբակալվել են մի շարք անձինք․ հրապարակվել է «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն (տեսանյութ)
12516:18
«Բոլոր քաղաքական ուժերը ջուր են ծեծում այս օրերին»․ «Բոլորին դեմ եմ»-ը ջուր ծեծելու ակցիա է կազմակերպել (տեսանյութ)
10916:00
Բագրատ Սրբազանի և մյուսների դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
12215:42
«Ինչքա՞ն եք պատրաստվում խաբել հայ ժողովրդին»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6415:30
Վենսը իրեն համեմատել է «Տանը մենակ» ֆիլմի գլխավոր հերոսի հետ (տեսանյութ)
24115:12
