«Սկսվեց էն, ինչն անխուսափելի էր». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սկսվեց էն, ինչն անխուսափելի էր: Առավոտից Կրեմլի ողջ քարոզչական խողովակները միացվել են: Ռուսական կենտրոնական ալիքների բոլոր քաղաքական թոք-շոուների թեման Հայաստանն է, իսկ մեխը ռուսական քաղաքականության, ռեալ պոլիտիկի, վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ բոլոր հետևանքներով: Քաղաքական հիշողություն ունեցողները պետք է, որ հիշեն և հասկանան, թե ինչպես նույնը տեղի ունեցավ տարիներ առաջ Ուկրաինայի պարագայում և ինչի դա հանգեցրեց:
Խնդիր է, որ նրանք դա անում են: Խնդիր է նաև այն է, որ դա անելու քաղաքական հնարավորություն նրանց տրվել է: Դրա բացասական կողմերը և ռիսկերը այս իշխանությունից ոչ ոքի ոքի վրա չի անդրադառնալու, այլ անդրադառնալու է հայ ժողովրդի վրա:
Ամեն դեպքում մայիսի 9-ից առաջ Ռուսաստանի ֆիզիկոսներին, երկրաբաններին պետք է զգուշացնել, որ Հայաստանի իշխանությունը փոխել է նույնիսկ Հայաստանի աշխարհագարական դիրքը: Մարդիկ տեղյակ լինեն, որ իրենց ռազմաբազան կոնտինգենտով, զինտեխնիկայով, ֆինանսական ու կորպորատիվ կապիտալով, էներգետիկ ու լոգիստիկ հանգույցներով, ՌԴ քաղաքացիներով, ու կապիտալ ներդրումներով երեկվանից աշխարհագրական դիրքով հայտնվել է Լիխտենշտեյնի ու Լյուքսեմբուրգի ուղիղ արանքում:
P.S. Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց»:

«Ի՞նչ իրավունքով եք մեղադրում Ծառուկյանի, Կարապետյանի, Քոչարյանի տղաներին, երբ դուք չեք ծառայել». երեխան՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
4013:00
«Մարդ չգիտի՝ խնդա, թե լա»․ Լիզա Ճաղարյան
3812:48
«Թութ նվեր ստացանք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4312:36
ՊՍԺ-ի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգություններ են սկսվել
9111:10
«Ինչո՞ւ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից ՀՀ քաղաքացիները համատարած չեն գալիս ընտրելու»․ Հովհաննես Իշխանյան
7510:24
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
8308:54
«Պատմական հիշողությունը պահպանելն ազգային պարտավորություն է»․ Մհեր Մելքոնյան
10300:24
«Կարո՞ղ ես Ալիևին ասել՝ գլուխդ պատին ես տվել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
131Երեկ, 16:48