«Զելենսկին պաշտպանում է կոռումպացված, գողական ռեժիմը, որն արդեն վաճառել է Ուկրաինան». Նիկոլայ Ազարով

Ուկրաինայում հակամարտության կարգավորոն անհնար է, քանի դեռ Վլադիմիր Զելենսկին և նրա շրջապատը մնում են իշխանության գլուխ, իր կարծիքն է հայտնել Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը Telegram-ում։
«Միայն մեկ հույս կա. Ուկրաինայի ժողովուրդը վերջապես հասկանա, որ նա չի պաշտպանում Ուկրաինան։ Սա ամենակարևորն է։ Նա պաշտպանում է կոռումպացված, գողական ռեժիմը, որն արդեն վաճառել է Ուկրաինան՝ զոհաբերելով միլիոնավոր ուկրաինացիների կյանքեր, և ինքը ոչ մի կապ չունի Ուկրաինայի հետ։ Զելենսկիների, ցուկերմանների և մինդիչների դրամագլուխը, ինչպես նաև նրանց ընտանիքները, վաղուց գտնվում են արտասահմանում»,- նշել է նա։ Ազարովը հայտարարել է, որ երկրի ճակատագիրը կախված է հասարակության «առողջ միջուկից», որը պետք է իշխանությունը վերցնի իր ձեռքը. հակառակ դեպքում, ըստ քաղաքական գործչի, «Ուկրաինայի համար խաղաղություն կամ խաղաղ ապագա չի լինի»։
Զելենսկիի նախագահական ժամկետը լրացել է մայիսի 20-ին։ Ուկրաինայում 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի պատճառով։ Զելենսկին հայտարարել է, որ ընտրություններն այժմ «անժամանակ» են։
Ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայում մնացած միակ օրինական իշխանությունը Վերխովնա Ռադան և նրա խոսնակն են։

«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
2401:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
3000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
3400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
80Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
62Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
62Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
116Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
114Երեկ, 15:24