ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ևս երեք թեկնածուի գրանցումը
![]() 223 Հինգշաբթի, 07 մայիսի, 2026 թ., 20:12 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 7-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ևս երեք թեկնածուի գրանցումը։ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում: ԿԸՀ-ն ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Արմեն Սոկրատի Փամբուխչյանի, Արմեն Ալիկի Գրիգորյանի և «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Սերժիկի Պետրոսյանի ինքնաբացարկի դիմումները։ Դիմումները նոտարական կարգով վավերացված են եղել։ |

Պուտինը սահմանային շրջանների նոր նահանգապետեր է նշանակել
6721:45
«Սերժի ժամանակ դպրոցները քաղաքականացնելու ամենաուժեղ քննադատն այսօր ուսուցիչներին ու աշակերտներին զոռով միտինգի է բերում». Հովսեփ Ղազարյան (տեսանյութ)
10921:12
Մայր Տաճարում Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
12520:48
«Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը չի ավարտվի». Իրանի ԱԳՆ
14120:00
«Ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ»․ ՄԻՊ
13719:54
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Հարություն Մկրտչյանին․ նա կփոխհատուցի 600․000 դրամ
14219:36
«Նիկոլը ընտրվի էլ, էլի պատերազմ ա լինելու, Սյունիքն ա տալու». քաղաքացի
12519:30
Վթար՝ Արմավիրի մարզում. 21-ամյա վարորդը մահացել է
12919:18
