Ուրբաթ, 08 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես կալանավորվել է

Մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես կալանավորվել է
82
Երեկ, 23:36

Դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի որոշմամբ, Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 65-ամյա Դավիթ Այնազյանը նույնպես կալանավորվել էր։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։