Ռուսաստանի ՊՆ-ն Կիևի բնակիչներին և դիվանագետներին կոչ է արել լքել քաղաքը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Կիևի բնակիչներին և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին զգուշացրել է քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին:
ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Եվս մեկ անգամ զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին»:
Նշվում է նաև, որ Կիևի ռեժիմի կողմից Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարությունը խափանելու փորձերի դեպքում զանգվածային հրթիռային հարված կհասցնի Կիևի կենտրոնին:
Նշենք, որ ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:

«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
2401:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
3000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
3400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
80Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
62Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
62Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
116Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
114Երեկ, 15:24