«Շուշիում հաղթանակի «Քոչարի» պարելու կադրերը մենք դեռ միասին ենք տեսնելու»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 8-ի առավոտն իմ հիշողության մեջ միշտ առանձնահատուկ է։ 34 տարի առաջ՝ 1992-ին, դպրոց էի գնում, երբ ռադիոյով հնչեց այն լուրը, որ ամբողջ կյանքում մնաց հիշողությանս մեջ. «Մերոնք մտան Շուշի»։ Բնականաբար, ես չհասկացա ասվածի խորությունն ու բովանդականությունը, բայց հայկական ողնաշարովս զգացի, որ տեղի ուենցածը բեկումնային է՝ դա էր վկայում ռադիոյով հնչող «Քոչարին»։ Մի բան պարզ էր՝ ինչ-որ մեծ բան է կատարվել։
92-ի մթնշաղն էր, երբ ռադիկոապը խշշած․ «Противника не вижу»՝ հենց այս բառերով է Վալերի Չիթչյանը Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանին զեկուցել իրավիճակը. ի դեպ՝ Սերժ Սարգսյանն այդ մասին լուռ է եղել տևական ժամանակ, և միայն 25 տարի անց, մեզ հասու դարձավ մի կարևոր փաստաթուղթ, որի վրա գրված էր «Утверждаю»՝ Սարգսյանի ստորագրությամբ։ Դա «Հարսանիք լեռներում» օպերացիայի պլանն էր՝ մի գործողություն, որը ոչ միայն փոխեց ժամանակակից պատմության ընթացքը, այլև դարձավ հաղթանակների շքերթի սկիզբ։
Այսօր, երբ անցել են տարիներ, ժամանակն է նաև սթափ գնահատելու, թե ինչպես են նույն այդ հաղթանակների ու բանակաշինության գործընթացի մարդիկ՝ նրանք, ովքեր երրորդ հանրապետության պաշտպանական ողնաշարն են ձևավորել, պիտակավորվում «բանակը թալանողներ» անվան տակ։ Ինչպե՞ս եղավ, որ ժողովուրդը, դարեր շարունակ ազգային բանակ չունենալով, հանկարծ ունեցավ մի ամբողջական պաշտպանական համակարգ, ու հիմա այդ համակարգի հիմնադիրներն են դարձել «մեղավորներ»։
Նիկոլն իր քաղաքականության մեջ մերժեց ոչ միայն այդ հիշողությունները, այլև դրանց բովանդակային հիմքը։ «Մայիսյան Եռատոնը» հանվեց տոնացուցակից ու փոխարինվեց «Քաղաքացու օր» կոչվող արհեստական, բովանդակազուրկ, գեհենական օրգիայով։
Ճակատագրի հեգնանքով՝ ուղիղի 8 տարի առաջ հենց այ օրը Հայաստանում պետական կարգը տապալվեց և իշխանության եկան իրենց կյանքում ոչ մի արժեք չստեղծած մի խմբակ, որոնք համակարգված ջախջախեցին պետության ու պետականության հիմքեր հանդիսացող բոլոր հիմնասյուները։ Նույն ճակատագիրն էր թերևս խաղում բոլորիս հետ, երբ այս օր մեկնարկեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, գուցե սա նաև նախախանամություն է, որը պետք է հանդիսանա փաշինյանական 8-ամյակի ավարտի սկիզբը։
Շուշիի առավոտն ապրում է հազարավոր մարդկանց հիշողության մեջ և դա փաստ է։ Սա պայքար է նրանց դեմ, ովքեր ուզում են ջնջել ազգային արժանապատվության փորձառությունը՝ մեր հաղթանակները դարձնելով անպետք ու անիմաստ միջոցառումներ։
Հ.գ․ Ի դեպ՝ Շուշում հաղթանակի «Քոչարի» պարելու կադրերը մենք դեռ միասին ենք տեսնելու․ գոնե ես՝ տղերքիս խոստացել եմ»։

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9401:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
5700:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
6300:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
9600:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
14400:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
75Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
92Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
62Երեկ, 21:42