«Նոր Եռատոն լինելու է»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց։
Հայը կրկին գտավ իր ոգին, իր ազգային արժանապատվությունը, մեր հայրենիքի սիրտ Արցախը կրկին դարձավ հայինը։ Ու հայկականությունը, հայությունն այլևս զոհի և կորուստների մասին չէր, մենք ուժեղ էինք, մենք սկսեցինք վերընձյուղվել, կրկին կառուցել հայի տունը, գերությունից վերադարձած մեր Արցախը բոլորիս համար դարձավ էն մաքուր օդը, էն ուժը, որը հայ մարդուն Հայաստանում, Սփյուռքում և Արցախում վերադարձրեց ապրելու, արարելու, կառուցելու, շենացնելու բնատուր ձիրքը։ Հայը ստեղծող և շենացնող տեսակ է, և ոչ երբեք քանդող ու ավերող։ Մենք Եռատոն ունեինք, մենք 30 և ավելի տարիներ Արցախում էինք այս օրը, մենք մեր բանակի հետ էին, զինվորի կողքին, մենք հենց այդ բանակն էինք։
Այսօր, կրկին ջրբաժանի առաջ ենք։
Այսօր դեռ կարող ենք շտկել հայի մեջքը, վերագտնել հայի ազգային արժանապատվությունը։
ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆՔ։
Իսկ կարող ենք հունիսի 7-ը հայի հաղթանակի և արժանապատվության օր դարձնելով։ Պետք է անել շատ պարզ բան՝ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս և ընտրել իրական ընդդիմադիր ուժի, մերժել քպական էս գոյացությունը և ՏԵՐ դառնալ էս երկրին, ԿՐԿԻՆ դառնալ ՏԵՐ Հայոց պետությանը։ Իսկ դա դուք կարող եք, սիրելի քաղաքացիներ, հայ մարդը կարող է կրկին ազատագրել իր տունը, հայրենիքը։ Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլևս չի խաբվի։
Նոր Եռատոն լինելու է, ես վստահ եմ»։

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9401:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
5700:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
6300:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
9600:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
14400:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
75Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
92Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
62Երեկ, 21:42