«Իբր իր սեփական փողերով է սարքել, մարդկանց լավություն է արել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը հարկատուներից մուծած, բարձրացված հարկերից, նաև արտերկրից վերցված նոր, միլիոնավոր դոլարների վարկերով արված ասֆալտը բնակիչներին ներկայացնում է որպես իր բարեգործություն, իբր թե իր սեփական փողերով է սարքել, մարդկանց լավություն է արել։ Նա ինքն է խոստովանել, որ իրենք ասֆալտ շա՜տ են սիրում։ Քանզի փողն ասֆալտի մեջ է։ Հո պատահական չէ, որ 2018 թվականից հետո Ալեն Սիմոնյանի եղբայրը ճանապարհաշինարար էր դարձել։ Նիկոլ Փաշինյանի օրոք շատ տեղերում արած ասֆալտն արդեն քանդվել է, անորակ են սարքել։ 44-օրյա պատերազմից առաջ էլ էին բնակավայրերի ճանապարհներն ասֆատապատել, այդ ասֆալտե ճանապարհներով 18-20 տարեկանների դագաղները բերեցին։ Ժողովրդին խաբես, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված, ցեղասպան Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնես, Ալիևին հռչակես Հայաստանի անվտանգության երաշխավոր, բանական համարվող արարածներն էլ հավատան, որ վերջնական խաղաղություն է, ազգովի փրկված ենք։ Հայաստանը սարքել են հիմարների երկիրը»։

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9401:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
5700:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
6300:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
9600:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
14400:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
75Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
92Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
62Երեկ, 21:42