«Վեդիի երեխաների հորեղբոր գործով մի բան ասեմ»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Վեդիի երեխաների հորեղբոր գործով մի փոքր բան ասեմ։ Թովմասի ձերբակման հիմք դարձած երկու դրվագներից մեկը վերաբերում է ՎԵԴՈՒ ԲԱԺՆԻ ոստիկանին հարվածելուն։ Ընդ որում, ձերբակալվածը պահվում է ԵՐԵՎԱՆԻ ՁՊՎ-ում, իսկ վարույթն իրականացնում է ՄԱՍԻՍԻ քննչականը։
Հիմա հարց - ըստ ձեզ՝ ոստիկանության ո՞ր բաժինն է իրականացնում Թովմասի ուղեկցումը ՁՊՎ-ից քննչական։ Կարծում եք՝ Երևա՞նն է կամ Մասի՞սն է։ Ոչ։ Վեդին է։ Այն տղաներն են ուղեկցում, որոնց հետ նույն բաժնում ծառայող ոստիկանին հարվածելու համար է Թովմասը բռնված։
Բա աբսուրդ չի՞։
Ախր, որ իմանամ՝ ինչ-որ դիտավորություն կա, ուզում են ճնշում գործադրել Թովմասի վրա՝ չէ, էդպես չի։ Բա էդ դեպքում ո՞րն է թե՛ լոգիստիկայի, թե՛ տրամաբանության և թե՛ իրավունքի տեսանկյունից այդ սխալ որոշման պատճառը։ Այլ բացատրություն չունեմ, քան «համակարգային բառդակը»։ Լավ, նիուժե՞լի ոստիկանության պատասխանատուներից մեկը չկա, որ այս պարզ բանը նկատի ու շտկի»։

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9401:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
5700:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
6300:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
9600:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
14400:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
75Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
92Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
62Երեկ, 21:42