«Սա ո՛չ բարոյականություն ունի, ո՛չ ինքնասիրություն»․ Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018 թվականի մայիսի 9, Արցախ։
Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո գրկեց զոհվածի թոռնիկին, հետը սելֆի արեց, ծաղիկ դրեց Սպարապետի արձանի մոտ, Հաթերքից տղամարդուն խոստացավ հուսախաբ չանել։
Հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը, վաճառեց այն մոր որդու գերեզմանը, որի ձեռքը համբուրում էր, այն պատանու պապի շիրիմը, որին հուզված գրկել էր։ Վաճառեց սպարապետի արձանը, թողեց պղծվի ու ավերվի, որովհետև ինքը Վազգենին երբեք էլ չի սիրել ու, վստահաբար, շա՜տ ուրախ էր Վազգենի արձանի պղծման հարցում։ Չեմ զարմանա, որ իր ուղղորդմամբ էլ արած լինեն։
Ոչնչությունը հուսախաբ արեց նաև հաթերքցի այն տղամարդուն, ում խոստացել էր հուսախաբ չանել։ Հուսախաբ արեց մի ողջ ժողովրդի, ում խոստացել էր առանց իրենց իմացության ու թույլտվության ոչինչ չորոշել ու չբանակցել։ Ոչ միայն հուսախաբ արեց, այև դարձրեց գաղթական, հետո իր այստեղի շներին քսի տվեց այդ ժողովրդի վրա։
Չկատարեց իր ՈՉ ՄԻ խոստում՝ ո՛չ տղամարդկային, ո՛չ բարոյական։ Պաշտոնը պահելու դիմաց ուրացավ Արցախը, արգելեց անգամ օգտագործել Արցախ բառը, հետապնդեց ու հալածեց Արցախի համար կյանքը տվածների հարազատներին։
Այս ամենն այդ արարածի ոճրագործության մի փոքր մասն է միայն։ Այսօր դա ելել է քարոզարշավի ու ասում է՝ ինձ երրորդ անգամ էլ ընտրեք, որ վերջնականապես պղծեմ, վաճառեմ ու հանձնեմ ձեր բոլորի պապական գերեզմանները, ձեր պատմությունը, ձեր եկեղեցին։ Ընտրեք, որ մնացած բոլորին էլ սուտ խոստումներ տամ, դրժեմ խոսքս ու գաղթական դարձնեմ։
Ասում է՝ ընտրեք, որ մի ողջ ազգի իր պես թուրքի քոծ դարձնի։
Սա ո՛չ բարոյականություն ունի, ո՛չ տղամարդկություն, ո՛չ ինքնասիրությունը։ Սա նենգ, դավաճան ու աներես մի արարած է, որին սատարելն ինքնին մեղք է համարվում»։

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9001:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
5500:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
6100:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
9400:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
14100:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
74Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
91Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
61Երեկ, 21:42