Չորեքշաբթի, 24 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մի անգամ խաբածը նորից է խաբում»․ Ոսկան Սարգսյան

«Մի անգամ խաբածը նորից է խաբում»․ Ոսկան Սարգսյան
198
Շաբաթ, 09 մայիսի, 2026 թ., 17:00

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տղամարդն արժե այնքան, որքան՝ նրա խոսքը։ 2021 թվականի նախընտրական իրենց ծրագիրն ամբողջությամբ ձախողել են, տված խոստումները՝ դրժել։ Հիմա դռնե-դուռ ընկած՝ ընտրողներից քվե են խնդրում, որ ի՞նչ անեն։ Անցած 8 տարին, 5 հազար զոհերը, հանձնված Արցախը, Հայաստանից հանձնված տարածքները, Կիրանցի կամուրջը և 15 հեկտար հողերը, տնտեսական չկայացած հեղափոխությունը, պետական պարտքը 15,5 միլիարդ դոլար դարձնելը, միլիոնավոր դրամների պարգևավճարներով պետբյուջեն մսխելը, մեծ կոռուպցիան, Հայաստանում թմրամոլության և խաղամոլության «համաճարակները» ձեզ դաս չե՞ն եղել։ Մի անգամ խաբածը նորից է խաբում, իսկ իրենք 100 անգամ են խաբել։ 1000 անգամ են խաբելու, որպեսզի մնան իշխանություն»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան