«Նիկոլ Փաշինյանը խաբում է հանրությանը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հաղթական եռատոնը սարքեց հիշատակի օր․
Նիկոլ Փաշինյանի գործունեության հետևանքով մայիսյան հաղթական եռատոնը դարձավ լոկ զոհվածների հիշատակի օր։
Ն․ Փաշինյանը մայիսի 9-ի առթիվ ուղերձում նշել է, թե 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Նա հավելել է․ «Սա կարեւորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։
Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով»։ Նիկոլ Փաշինյանը խաբում է հանրությանը, խաղաղություն չկա, որ դրա նկատմամբ խնամք տանեն։ Կա տևական հրադադար, որը ցանկացած ժամանակ Ադրբեջանը կարող է խախտել; Ադրբեջանն ամեն անգամ ուժի սպառնալիքով Հայաստանից զիջումներ է պահանջելու,և եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնա, Ադրբեջանի պահանջները շարունակ կատարելու է; Ադրբեջանի հետ խաղաղություն չկա, քանզի չկա կնքված խաղաղության պայմանագիր,Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, շարունակում է օկուպացրած պահել ՀՀ սահմանամերձ տարածքները, Բաքվում խոշտանգում է հայ գերիներին, հակահայկական քարոզչություն է անում, Հայաստանից պահանջում է հանձնել «անկլավները», պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը, «300 հազար ադրբեջանցիների վերադարձ Արևմտյան Ադրբեջան» և այլն։
Շարունակ մեղրի մասին խոսելով՝ բերանը չի քաղցրանում, խաղաղության մասին խոսելով, մեջքին խաղաղություն բառը գրելով, սիրտիկներ անելով՝ խաղաղություն չեն հաստատում»։

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7701:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
4900:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
5600:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
8500:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
12600:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
70Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
90Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
60Երեկ, 21:42