Իշխանական քարոզչամեքենան ստում է` հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան»

Իշխանական քարոզչամեքենան ստում է. երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել։ Այս մասին լրագրողներին հայտնել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
«Երեկ իշխանական քարոզչամեքենան իրականությանը կեղծ տեղեկություններ էր տարածել առ այն, որ Հաղթանակի զբոսայգում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի վայից բերման են ենթարկել դաշինքի երեք աջակից՝ սառը զենքի կասկածանքով։ Այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել։
Մեզ հաջողվեց ճշտել, որ նույն ժամին միջոցառման անցկացման վայրի հարակից տարածքից սառը զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 քաղաքացի, որոնք, չեն մասնակցել հանրահավաքի և որևիցե առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նշված անձինք բերման ենթարկվելուց հետո կարճ ժամանակ անց ազատ են արձակվել և որևիցե քրեական վարույթ այդ անձանց առնչությամբ չի հարուցվել»։
Հիշեցնենք՝ ՆԳՆ–ն երեկ հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն:

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7701:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
4900:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
5600:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
8500:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
12600:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
70Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
90Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
60Երեկ, 21:42