«Ի՞նչ էր Ղարաբաղյան շարժումը». Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ էր Ղարաբաղյան շարժումը:
Այն իրականում սկսվել էր ոչ թե 1988 ին, այլ շատ ավելի վաղ, 60-ականներին, երբ պաշտոնապես ոգեկոչվեց եղեռնի 50- ամյակը, արթնացավ երկար տարիներ թաքնված և խեղդված ազգային արժանապատվությունը: 60-ականներին Պարույր Սևակը, հայրս՝ Սարգիս Մուրադյանը, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը և ուրիշ մտավորականներ ստորագրություններ էին հավաքում Արցախի գյուղերում և Հայաստանում, նակմակներ ուղարկում Մոսկվա, Հայաստանի կենտկոմ՝ հիմնավորելով և նկարագրելով ստալինի և լենինի հակահայ հանցանքները:
1988 ին, երբ ազերական հակահայ այլանդակություններից համբերության բաժակը վաղուց լցվել էր, օգտվելով գորբաչովյան պերեստրոյկայից, աչքի առաջ ունենալով Նախիջևանի հայաթափումը,Արցախի կառավարման օրգանները և ժողովուրդը, սովետի բոլոր օրինական ճանապարհներից օգտվելով, որոշեցին դիմել Հայաստանին միանալու համար: Պահպանվել էին օրենքների բոլոր կետերը, ոչ մի բանում չեն վրիպել: Հայաստանի և սփյուռքի ժողովրդի մեծ մասը, երևի 95%-ը, նույն վիրավորանքն էին զգում հոգու խորքում՝ խաբված, թալանված: Ժողովուրդը և Արցախում և Հայաստանում ոտքի ելավ, հարյուրհազարավորներ խաղաղ ցույցերով պահանջում էին արդարություն (ես էլ ընտանիքիս հետ այնտեղ էի):
Ադրբեջանը մեր խաղաղ պահանջին պատասխանեց Սումգայիթի կոտորածով, Շահումյանի և Գետաշենի կոտորածներով և էթնիկ զտումներով, հետո Բաքվի 300000 հայերի ջարդերով և իրենց տներից վտարելով: Արցախցին ստիպված էր պաշտպանվել: Հայաստանից հազարավոր կամավորներ գնացին՝ պաշտպանելու արդարության պահանջը. և հաղթեցին՝ ազատագրելով Արցախը և շրջակա՝ նույնպես հայկական 7 շրջանները:
Սա էր Արցախյան շարժման կարճ պատումը, որը այսօր փորձում են ձեզ խաբելով ոչնչացնել, նսեմացնել, պարտակել ամենակեղտոտ ձևերով:
Արցախյան շարժումը հայ ժողովրդի դարերով կուտակված արդարության համար կռիվն էր:
Ռևանշ լինելու է, հիշեք»:

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7701:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
4900:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
5600:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
8500:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
12600:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
70Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
90Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
60Երեկ, 21:42