Շաբաթ, 09 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Էս մարդը իրականությունը պատմեց բանակի մասին ու դուք դրանից եք նյարդայնացած». Սամվել Աշոտյան

«Էս մարդը իրականությունը պատմեց բանակի մասին ու դուք դրանից եք նյարդայնացած». Սամվել Աշոտյան
114
Այսօր, 22:42

Տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա անհարգալից վերաբերմունքին բանակի վիճակից դժգոհող զինվորականի հանդեպ:

«Էդ ոնց որ մանրից 3 միլիոն վարչապետերից վերածվում ենք մեկ վարչապետի առաջ զգաստ կանգնողների, հա՞: Մանրից «խոնարհվում եմ բոլորիդ առաջ»-ը դառնում ա «խոնարհվե′ք իմ առաջ ու ծափ տվե′ք, արա՞»:
Փոխանակ դո′ւք խոնարհվեք այն մարդու առաջ, ով Ադրբեջանի գերակայություն ունեցող դիրք ա պահում, գերակայություն, որ ձեր հանձնած հողերի պատճառով ա տեղի ունեցել»,- արձանագրում է Աշոտյանը:
Մինչև էսօր զինվորների ծնողները տուլիկներ ու մայկա տրուսիկներ են ուղարկում բանակ, այս մարդը իրականությունը պատմեց բանակի մասին, դուք դրանից եք նյարդայնացած, փաստեց վերլուծաբանը:

Աղբյուրը`   Սամվել Աշոտյան