«Արմավիրում ուսանողներին հորդորել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին»․ Արման Թաթոյանը ձայնագրություններ հրապարակեց

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր հրավիրած հրատապ ասուլիսում հրապարակեց ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է մի կին ուսանողներին հրահանգում մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին։
Թաթոյանը օարզաբանեց, որ խոսքը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի մասին է:
Հրապարակված ձայնագրությունում ասվում է․ «Երեխեք ջան, վաղը ժամը հինգին մենք պետք է հրապարակում հավաքվենք, երկու կուրսին էլ վերաբերում է: Նրանք, ովքեր շատ հեռվից են գալու, խնդիր չկա մի քանի հոգու բացակայությունը ոչինչ: Բայց, նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, խնդրում եմ, ես էլ եմ գալու: Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք: Այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա: Նայեք, տեսեք, ես պետք է իմ տնօրինությանը երեսպարզ անեմ, դուք էլ՝ ինձ»:
«Այս կինը, բացի դասախոս լինելուց նաև Արմավիրի ավագանու ՔՊ անդամ է»,ճ հայտնեց Թաթոյանը

Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
11502:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
6701:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
9300:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
9200:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
90Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
181Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 22:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
114Երեկ, 22:18